ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել են: ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է, որ քննարկվել է ռուս-ամերիկյան հետագա շփումների ժամանակացույցը, այդ թվում` համաձայնացվել է ԱՄՆ Ֆերբենքսում մայիսի 10-11-ին Արկտիկյան խորհրդի նախարարական նիստի շրջանակներում հանդիպումը:
Նրանք կարծիքներ են փոխանակել մայիսի 3-4-ին Աստանայում Սիրիայի հարցով միջազգային հանդիպման վերաբերյալ: