Ամառային արձակուրդներին ընդառաջ ԱՄՆ պետդեպարտամենտը զգոնության կոչ է արել Եվրոպա ճանապարհորդել ցանկացող իր քաղաքացիներին՝ զգուշացնելով ահաբեկչության վտանգի հավանականության մասին: Պետդեպարտամենտը նշում է վերջին շրջանում, մասնավորապես, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Շվեդիայում և Մեծ Բրիտանիայում ահաբեկչական գործողությունների մասին՝ ընդգծելով, որ «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորումները «կարող են նոր ահաբեկչական գործողություններ ծրագրավորել Եվրոպայում»:
«Առևտրի կենտրոնները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, զբոսայգիներն ու օդանավակայանները հարձակման թիրախներ են»,- ասված է պետդեպարտամենտի հայտարարությունում: