Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին տեղեկություններ չկան՝ ԱՊԱ գործակալությանն ասել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Անդրադառնալով Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների օրերս կայացած հանդիպմանը, Հոգլանդը նշել է միայն, որ հանդիպումը կազմակերպվել էր ՌԴ ԱԳՆ նախաձեռնությամբ, հավելելով, որ արդեն հայտարարություն է տարածվել:
Սպասվում էր, որ մոսկովյան հանդիպման ժամանակ կքննարկվի նաև նախագահների հնարավոր հանդիպման հարցը: