ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադրություն չունի «կարմիր գիծ» անցկացնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ: «Ինձ դուր չի գալիս կարմիր գծեր քաշել, բայց ես գործում եմ, եթե պետք է գործել»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ մտադիր չէ այնպես աշխատել, ինչպես Բարաք Օբաման՝ Սիրիայի դեպքում:
«Ես այնպիսին չեմ, ինչպես նախագահ Օբաման... երբ դու կարմիր գիծ ես անցկացնում... և կատարվում են բազմաթիվ վատ բաներ, բայց դրանք այդ գիծը չեն անցնում»,- ավելացրել է Թրամփը: Ավելի վաղ Թրամփը Բլումբերգին տված հարցազրույցում ԿԺԴՀ-ի նախագահին հանդիպելու պատրաստակամություն է հայտնել: