ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը` մայիսի 2-ին, հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հաղորդում է Սպիտակ տունը: Զրույցի հիմնական թեման, ամենայն հավանականությամբ, կդառնա Սիրիան:
Հեռախոսազրույցը պետք է տեղի ունենա Մոսկվայի ժամանակով 19:30-ին:
Պուտինի և Թրամփի այս հեռախոսազրույցը երրորդը կլինի: Այս մեկը՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին: