Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Հարց Մարգվելաշվիլուն՝ ինչո՞ւ մեզ չցավակցեցիք Ցեղասպանության օրը

Հարց Մարգվելաշվիլուն՝ ինչո՞ւ մեզ չցավակցեցիք Ցեղասպանության օրը
02.05.2017 | 20:24

Ինչո՞ւ Դուք մեզ ցավակցություն չհայտնեցիք Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ՝ հարցով ապրիլի 28-ին, Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու Ջավախք այցելության ժամանակ նրան է դիմել Ջավախքի բնակիչներից մեկը: Ապրիլի 28-ին Վրաստանի նախագահն այցելել է Սամցխե-Ջավախք շրջանը։ Այցելության նպատակը բնակչությանը «Սահմանադրություն բոլորին» նախագահական ծրագիր-քարոզարշավի հետ ծանոթացնելն էր։


Գիորգի Մարգվելաշվիլին Ախալցխայում հանդիպել է հասարակական կազմակերպությունների հետ։ Ելնելով շրջանի ազգագրական պատկերից՝ բնական է, որ հանդիպման մասնակիցները մեծ մասամբ հայ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ են եղել։ Սպասվելիք սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերից բացի, քննարկման ընթացքում հնչել են Վրաստանի՝ հայ քաղաքացիներին հուզող հարցեր։ Նախագահին տրված հարցերից մեկը վերաբերում էր 1915-23 թթ. ցեղասպանությանը։ Հանդիպման մասնակիցը մտահոգություն է արտահայտել, որ երկրի գերագույն իշխանությունը ոչ մի անգամ ապրիլի 24 ցավակցությամբ չի դիմել իր երկրի՝ ազգությամբ հայ քաղաքացիներին։


«Ես ուզում եմ ասել, որ 1915-ին տեղի ունեցած այդ ողբերգության հիշատակումը, մենք միշտ նշել ենք, որ դա մեծ մարդկային ողբերգություն էր։ Եվ մեր հայ գործընկերները շատ լավ գիտեն, որովհետև մենք միշտ ասել ենք, որ դա մեծ ողբերգություն էր։ Մարդկային ողբերգություն, որը տեղի ունեցավ այն ժամանակ Օսմանյան կայսրությունում»՝ պատասխանել է Մարգվելաշվիլին։

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ