Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը, որը նախատեսված է մայիսի 3-ին, քննարկվելու են Սիրիայում կրակի դադարեցման ամրապնդմանը վերաբերող հարցեր` հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Մուստաֆա Յուրլաքուլը: Նրա խոսքով՝ կրակի դադարեցման ռեժիմի հարցն առանցքային է նաև Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանը:
«Մենք արդեն աշխատել ենք որոշ փաստաթղթերի վրա՝ ուղղված կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Եվ մենք կփորձենք ինչ-որ կարևոր քայլի հասնել այս փուլում»,-հավելել է նա: Սիրիայի հարցով միջազգային հանդիպումն անկացվելու է մայիսի 3-5-ին Աստանայում: