Ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է, որ Վլադիմիր Պուտինը վերընտրվի երկրի նախագահ: «Լևադա» կենտրոնի հարցման մասնակիցների 64 տոկոսը ցանկանում է, որ 2018-ի նախագահական ընտրություններում հաղթի Վլադիմիր Պուտինը: Պուտինի փոխարեն նախագահի պաշտոնում այլ մարդու ցանկանում է տեսնել հարցվածների 22 տոկոսը, 14 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել:
Ո՞Ւմ օգտին կքվեարկեին, եթե նախագահի ընտրությունները կայանան առաջիկա կիրակի հարցին ի պատասխան շատերն ասել են, որ դեռ չեն որոշել մասնակցության վերաբերյալ, 48 %-ն է միայն Պուտինին աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Ալեքսեյ Նավալնու, Սերգեյ Շոյգուի, Գենադի Զյուգանովի նախագահական վարկանիշները տատանվում են 5 տոկոսի սահմաններում: