ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն անցել է պարտականությունների կատարմանը: Նա այսօր հանդիպել է անձնակազմի հետ և խոսելով իր գործունեության առաջնահերթությունների մասին՝ նշել է, որ ամենակարևորը ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցության հետագա ամրապնդումն է:
«Մեր խնդիրն է մշտապես հետևել ՀԱՊԿ-ի գլխավոր սկզբունքին՝ մեկը բոլորի և բոլորը մեկի համար»,- ասել է Խաչատուրովը: Մայիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի կազմակերպության մշտական խորհրդի նիստին: