Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Էրդողանի օրոք Թուրքիան թիկունք է դարձրել ԵՄ անդամակցությանը

Էրդողանի օրոք Թուրքիան թիկունք է դարձրել ԵՄ անդամակցությանը
03.05.2017 | 01:42

Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի օրոք Թուրքիան թիկունք է դարձրել Եվրամիության անդամակցությանը՝ Reuters-ին ասել է Եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը:


«Բոլորի համար պարզ է, որ առնվազն ներկայի համար Թուրքիան հեռանում է եվրոպական հեռանկարից: Մեր հարաբերություններում շեշտը պետք է դրվի այլ տեղ: Պետք է տեսնենք, թե ինչ կարող է արվել ապագայում` հասկանալու՝ կարո՞ղ ենք վերսկսել նոր համագործակցություն»,- նշել է Յոհանես Հանը:


«Չկա թուրքական տեսակի ժողովրդավարություն: Կա միայն ժողովրդավարություն: Թուրք ժողովուրդը ունի ազատության մեջ ապրելու նույն իրավունքները, ինչ՝ եվրոպացիները»,- հայտարարել է Հանը:

Դիտվել է՝ 725

Մեկնաբանություններ