Իրանում կրոնական ու էթնիկ բոլոր խմբերը՝ քրդերը, արաբները, թուրքերը, շիաներն ու սուննիները մեծ դերակատարություն ունեն՝ Իրանի Քրդստան նահանգ կատարած այցի ընթացքում ասել է Իրանի նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսին:
«Ոչ ոք քրդերին գիր չի տվել, որ այժմ էլ նրանց զրկի իրենց գրից: Բոլորն իրավունք ունեն օգտվել իրենց բարբառից ու ավանդույթներից: Իրանում մենք սուննի, շիա չունենք, մեծամասնության կամ փոքրամասնության հարց չկա, բոլորը մեծ դերակատարություն ունեն երկրում: Բոլորս «մենք» ենք, «մենք» ու «դուք» չկա Իրանում»: