Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնն ասել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում կարող է վարչապետ կնոջ նշանակել: BFMTV հեռուստաալիքի եթերում նա ասել է. «Այժմ իմ գլխում երկու-երեք թեկնածություն կա, նույնիսկ երկու: Բայց ես դեռ չեմ բարձրաձայնի: Անլուրջ է առանց ընտրություններում հաղթելու հայտնել վարչապետի անունը»,- ասել է Մակրոնը` նկատի ունենալով իր մրցակից Մարին լը Պենի հայտարարությունը, որ իր վարչապետը կդառնա «Ազատ Ֆրանսիա» շարժման առաջնորդ Նիկոլյա Դյուպոն-Էնյանը:
Մակրոնը միայն ասել է, որ «իր օրոք կարող է լինել կին վարչապետ»: Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել են Սեգոլեն Ռուայալի անունը, որ էկոլոգիայի, կայուն զարգացման, էներգետիկայի և ծովի նախարարն է: Մակրոնը կարող է նաև վարչապետ նշանակել «Դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուին, որ նրան աջակցում է ընտրություններում: