Լեռնային Ղարաբաղը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները:
«Եթե սադրանքներ լինեն, մենք կարձագանքենք»,- գերմանական DPA գործակալության հետ զրույցում հայտարարել է Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Ադրբեջանի և Թուրքիայի Զինված ուժերի համատեղ զորավարժությունները սկսվել են մայիսի 1-ին և կշարունակվեն մինչև մայիսի 5-ը։