Իսրայելն անհանգստացած է Ռուսաստանի և Իրանի համագործակցությունից՝ հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ռուսաստան-Իրան առանցքի փաստը մեզ շատ է անհանգստացնում։ Մենք ասում ենք, որ Իրանը, ես այդ մասին ասել եմ նաև Պուտինին, վտանգ է ներկայացնում ոչ միայն մեզ համար, այլև վերջին հաշվով վտանգ է նաև ձեզ համար»,- ասել է Նեթանյահուն ռուսական 9-րդ ալիքին տված հարցազրույցում։
Նա կոչ է արել թույլ չտալ, որ Իրանն ամրապնդվի Սիրիայում ռազմական իմաստով։ Նրա խոսքով՝ եթե Իրանին հաջողվի իրագործել իր պլանները, Սիրիայում միջերկրածովյան նավահանգիստ ստանալ, Իսրայելի ծովային ուղիների երկայնքով կլողան իրանական սուզանավերը։