Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» և առավելության հասավ 3:0 հաշվով:
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Կրիշտիանո Ռոնալդուն: Պորտուգալացի հարձակվողը 50-րդ գոլը խփեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումներում:
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 10-ին: