Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալեքսանդր Դուգին. Եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, չի նշանակում, որ Ադրբեջանի հակառակորդն է, Ռուսաստանը հետապնդում է իր ազգային շահերը

Ալեքսանդր Դուգին. Եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, չի նշանակում, որ Ադրբեջանի հակառակորդն է, Ռուսաստանը հետապնդում է իր ազգային շահերը
03.05.2017 | 14:49

Ռուս-ադրբեջանական հարաբերություններում գլխավորն այն է, որ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հայտարարել է ռուս քաղաքագետ, սոցիոլոգ, Միջազգային եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինը, որն այցով Բաքվում է՝ հաղորդում է Trend-ը:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը Ռուսաստանի կողմից շատ լուրջ է»,-ասել է նա: Նրա խոսքով, եթե մոտ ժամանակներում հաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել, որ Արցախի 5 շրջանները տրվեն Ադրբեջանին, շատ կարևոր պահ կլինի ռուս-ադրբեջանական համագործակցության համար: «Հետխորհրդային տարածքում տարածքային ամբողջականությունը կախված է Ռուսաստանից: Եթե հարաբերությունները լավ են, տարածքային ամբողջականություն կա և ամուր է: Եթե հարաբերությունները վատ են, այնքան է թուլանում, որ հեշտությամբ կարող է կորսվել»,- ասել է Դուգինը:


Նրա խոսքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր կետի վրա: Քաղաքագետը նշել է, որ եթե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, չի նշանակում, որ Ադրբեջանի հակառակորդն է: «Ռուսաստանը հետապնդում է իր ազգային շահերը»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 1874

Մեկնաբանություններ