Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ ներկայացրած 23 պատգամավորներից 12-ը պահանջում են չեղյալ համարել դիմումները

«Ծառուկյան» դաշինքից ինքնաբացարկ ներկայացրած 23 պատգամավորներից 12-ը պահանջում են չեղյալ համարել դիմումները
04.05.2017 | 01:57

ԿԸՀ-ն քննել է ինքնաբացարկի (մանդատից հրաժարվելու) դիմումները։
Երեկ ԿԸՀ-ն հայտարարեց, որ խորհրդարան անցած 4 ուժերից երեքից մանդատներից հրաժարվելու շուրջ երեք տասնյակ դիմումներ են ստացել։

ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ ինքնաբացարկի ամենաշատ դիմումներ ստացել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 դիմում։ Այսօր պարզ դարձավ, որ դաշինքի ինքնաբացարկ ներկայացրած 23 պատգամավորներից 12-ը՝ Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Ալիկ Եղիկյանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մամոյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը և Հարություն Ղարագյոզյանը կրկին դիմել են ԿԸՀ՝ իրենց անունից ներկայացված ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարելու համար։

Դիտվել է՝ 659

Մեկնաբանություններ