Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սոչիում հանդիպել են Պուտինն ու Էրդողանը Սոչիում հանդիպել են Պուտինն ու Էրդողանը

Սոչիում հանդիպել են Պուտինն ու Էրդողանը Սոչիում հանդիպել են Պուտինն ու Էրդողանը
04.05.2017 | 02:01

«Այն, որ մենք հնարավորություն ունենք այսպես օպերատիվ աշխատանքային ռեժիմով հանդիպել և քննարկել սիրիական ճգնաժամը, նշանակում է, որ մեր երկրների հարաբերություններն ամբողջովին վերականգնվել են»,- Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին Սոչիում ընդունելիս ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Էրդողանը հանդիպման սկզբում ասել է. «Համոզված եմ, որ այն քայլերը, որ մենք միասին կձեռնարկենք, կփոխեն ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը»։


Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Սոչիում այսօր քննարկում են սիրիական ճգնաժամը, ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր։ Էրդողանը Սոչիում է Պուտինի հրավերով։
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են մարտի 10-ին՝ Մոսկվայում։ Այս տարի Էրդողանն ու Պուտինը հինգ հեռախոսազրույց են ունեցել, որոնց հիմնական թեման Սիրիան է եղել։ Օդանավակայանում՝ Սոչի մեկնելիս, Էրդողանը հայտարարել է. «Մենք Ռուսաստանի հետ միասին շատ քայլեր ենք ձեռնարկել՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար։ Այս հարցում ունենք արդյունավետ համագործակցություն և նույն նպատակները»։ Էրդողանի խոսքով՝ Անկարան ու Մոսկվան ուզում են պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ այսօրվա հանդիպմանը կմշակվի սիրիական ճգնաժամը կարգավորելուն ուղղված որոշումների իրագործման ծրագիր։ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներն այսօր քննարկում են նաև առևտրատնտեսական հարցեր։ «Ռուս-թուրքական հարաբերությունները վերջնականապես կարգավորելու համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանը հանի Թուրքիայի հետ առևտրի բոլոր սահմանափակումները»,- հայտարարել է Էրդողանը:

«Եթե մենք ուզում ենք, որ առևտրաշրջանառությունը մեր երկու երկրների միջև հասնի հարյուր միլիարդ դոլարների, պետք է անհապաղ և վերջնականապես հանել բոլոր այս սահմանափակումները»։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է ամբողջությամբ վերացնել նաև վիզային ռեժիմը։


Այսօրվա բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվում նաև Ս-400 զենիթահրթիռային համակարգերին, որ Անկարան ուզում է գնել Մոսկվայից, և որի շուրջ բանակցություններն ընթանում են անցած տարվանից։ Սակայն, ոչ Անկարան, ոչ էլ Մոսկվան հստակ տեղեկություն չեն տալիս, միայն հայտարարում են, որ բանակցությունները հաջող են ընթանում և մոտեցել են եզրափակիչ փուլին։

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ