Մեծ Բրիտանիան Brexit -ից հետո պետք է դադարեցնի մասնակցությունը Եվրամիության բոլոր կառույցներին ու հիմնադրամներին՝ ասվում է Եվրամիության ռազմավարության տեքստում, որն ընդունել է այսօր Եվրահանձնաժողովը՝ միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված:
Բրյուսելը մտադիր է Լոնդոնի հետ որոշել «միասնական ֆինանսական կարգավորման» հարցը ըստ ԵՄ բյուջեի, հասնել Թագավորության մասնակցության դադարեցմանը ԵՄ-ի բոլոր կառույցներին ու հիմնադրամներին: Փաստաթղթերում ընդգծվում է, որ մինչև ԵՄ-ի կազմից դուրս գալը Լոնդոնը պետք է կատարի իր պարտականությունները։