Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԿԸՀ-ն «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկները չեղյալ համարելու 12 դիմումից բավարարեց 8-ը

ԿԸՀ-ն «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկները չեղյալ համարելու 12 դիմումից բավարարեց 8-ը
04.05.2017 | 02:20

Մինչ ԿԸՀ-ն քննում էր ինքնաբացարկների և դրանցից հրաժարվելու դիմումները, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Հարություն Ղարագյոզյանը ևս դիմում ներկայացրեց` պահանջելով անվավեր ճանաչել ինքնաբացարկի իր դիմումը` իրեն տրամադրելով պատգամավորի մանդատ:


ԿԸՀ-ն բավարարեց Արարատ Զուրաբյանի, Սերգեյ Բագրատյանի, Արթուր Մանուկյանի, Նապոլեոն Ազիզյանի, Խաչիկ Մանուկյանի, Արտյոմ Ծառուկյանի, Վահան Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ինքնաբացարկները չեղյալ համարելու դիմումները:

Ինքնաբացարկի դիմումները չեղյալ համարելու հայտ էին ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներ Նապոլեոն Ազիզյանը, Ալիկ Եղիկյանը, Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հրանտ Դավթյանը, Վահան Կարապետյանը, Մանուկ Սուքիասյանը, Արթուր Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը:

Դիտվել է՝ 744

Մեկնաբանություններ