«Ծառուկյան» դաշինքի 11 ներկայացուցիչներ, որոնց անունից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել, նիստի ժամանակ խնդրեցին չեղյալ համարել դրանք: Ընտրված պատգամավոր Մուշեղ Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նման դիմումների ներկայացնելը առանց իրենց գիտության հանցագործություն համարեց:
Սերգեյ Բագրատյանի խոսքով, դա անհարգալից վերաբերմունք էր իրենց նկատմամբ: «Մեզ հետ չեն խոսել, ու դա իրավունք է տալիս, որ մենք էլ չխոսենք իրենց հետ: Փորձել ենք խոսել Ծառուկյանի հետ, չի ստացվել»,- ասաց նա: