ԿԸՀ նիստին մասնակցող ինքնաբացարկի դիմում ներկայացրած պատգամավորի թեկնածուները հրաժարվեցին մեկնաբանություններ տալ, միայն Մուշեղ Սաղաթելյանն ասաց, որ ինքը ինքնաբացարկ չի ներկայացրել ԿԸՀ:
Մնացած թեկնածուները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին, իսկ «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանն էլ նշեց. «Մամուլի ասուլիս կանեմ, բոլորիդ հարցերին կպատասխանեմ: Ի վիճակի չեմ պատասխանել բոլորիդ հարցերին առանձին»: