Մուշեղ Սաղաթելյանը հանցագործության հոտ է առնում առանց պատգամավորների իմացության ԿԸՀ ներկայացրած ինքնաբացարկի դիմումներից, նա վստահ է, որ բոլոր քաղաքական ուժերի պատգամավորի թեկնածուներն էլ նախապես ինքնաբացարկի դիմում են ստորագրած եղել:
«Բոլորն էլ սատանայական նման թուղթ ունեին գրված, որ հետագայում ոնց ցանկանային, այդպես քեզ դեմ տային»,- ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա և ընդգծեց, որ չի փորձել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ և հասկանալ, թե ինչպես է այդ դիմումը հայտնվել ԿԸՀ-ում: Հարցին, թե արդյոք չի վախենում, որ իր հանդեպ ճնշումներ կգործադրվեն ինքնաբացարկը չեղյալ համարելու դիմումից հրաժարարվելու համար, Սաղաթելյանը նշեց. «Էս տարիքում դա ինձ կսազի՞, որ ես վախենամ»: