«Ծառուկյան» դաշինքի պատգամավորի թեկնածու Հրանտ Դավթյանը չի հերքում՝ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում ինքնակամ է ԿԸՀ ներկայացրել, հետո մտափոխվել է և պահանջում է ինքնաբացարկի դիմումը չեղյալ համարել:
«Չի՞ կարա մարդը մտափոխվի»,- լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց Դավթյանը: Հարցին՝ դաշի՞նքն է ստիպել ինքնաբացարկ ներկայացնել, Դավթյանն ասաց. «Պայմանավորվածություն չի եղել ինքնաբացարկ ներկայացնելու: Ես եմ տենց որոշել»: