Իրանում ածխահանքում պայթյունից 35 մարդ է մահացել: Իրանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, 69 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք պայթյունի զոհերը միայն հանքի աշխատողներն են, թե՞ նաև փրկարարները: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Պայթյունը հանքի շատ խոր հատվածում է և չի բացառվում, որ ներսում դեռ մարդիկ լինեն: