Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմացող զինված խումբը կասեցրել է մասնակցությունը Աստանայի խաղաղության բանակցություններին՝ կոչ անելով դադարեցնել ռմբահարումները: ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով բանագնաց Ստաֆան դե Միստուրան և Ռուսաստանի բանագնաց Ալեքսանդր Լավրենտիևը հորդորել են ընդդիմության պատվիրակությանը՝ միանալ շարունակվող բանակցություններին:
Սիրիայի հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը երեկ է մեկնարկել։