Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սաուդյան Արաբիայի 7000 արքայազնները

Սաուդյան Արաբիայի 7000 արքայազնները
04.05.2017 | 13:00

Կյանքից հեռացել է Սաուդյան Արաբիայի թագավորական դինաստիայի գահաժառանգ Մաշալ վեն Աբդել Ազիզը՝ հայտնում է «Աշ-Շարկ ալ-Աուսատ» թերթը։ Արքայազնը, որ մահացել է հիվանդությունից 91 տարեկանում, գլխավորել է Հավատարմության ընտանեկան խորհուրդը 2007-ին հիմնադրման պահից։

Խորհուրդը կոչված է օգնելու Սաուդների տանը՝ որոշելու գահի շարունակականության գիծը, որ բարդ խնդիր է թագավորական դինաստիայի համար։ Սաուդյան Արաբիայում գահի փոխանցումը կատարվում է «եղբորից եղբորը» համակարգով։

Թագավորական ընտանիքը կազմված է 25 հազար անդամից, 7000-ը արքայազններ են, և նրանցից յուրաքանչյուրը տեսականորեն կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի կառավարիչ։

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ