Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը դեմ է երկքաղաքացիության չեղարկմանը։ Berliner Zeitung պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է. «Նախընտրական քարոզարշավի թեման, ինչպես 1999-ին, չի դառնա երկքաղաքացիությունը»:
Նա «ուղղակի կապ չի տեսնում հանրաքվեի արդյունքների» և գերմանական միգրացիոն օրենսդրության հնարավոր փոփոխությունների միջև, այնինչ «քաղաքացիության հարցը կենտրոնական նշանակություն ունի Գերմանիայում լավ ինտեգրման համար»։