ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփին խոսքերի համար, որ իր համար «պատիվ կլիներ» հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին: 2000 -ին Օլբրայթը պետքարտուղարի պաշտոնում Փհենյանում հանդիպել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հոր՝ Կիմ Չեն Իրի հետ: ԱՄՆ նախագահներից ոչ մեկը մինչ օրս երբևէ չի հանդիպել հյուսիսկորեացի առաջնորդների հետ:
«Կարծում եմ՝ հիմնական խնդիրն այն է, որ նախագահ Թրամփը հավատում է, որ կարող է անձնական հարաբերություններ ունենալ (Կիմ Չեն Ինի հետ): Գուցե դա աշխատում է բիզնեսում, բայց հնարավոր չէ ԱՄՆ նախագահի համար: Չի ստացվի հմայքը գործի դնել` ուղղակի ասելով, թե ինչ պատիվ կլինի հանդիպումը և որքան խելացի տղա է Կիմ Չեն Ինը»,- ասել է պետդեպի նախկին ղեկավարը:
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Ռուսաստանին դիմագրավելու հարցերով հատուկ հանձնաժողովի ստեղծմանը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծմանը՝ այլ երկրներում Ռուսաստանի ակտիվ և գաղտնի ազդեցությանը դիմագրավելու համար, ստեղծման ծախսերը ներառվելու են ԱՄՆ բյուջեի նոր նախագծի մեջ:
Ստեղծվող հանձնաժողովը պայքարելու է գաղտնի հեռարձակումների, ԶԼՄ-ների մանիպուլյացիաների, ապատեղեկատվության, գործակալների ֆինանսավորման դեմ: «Իշխանության գործադիր ճյուղի կառույցում ստեղծվում է միջգերատեսչական հանձնաժողով, որի խնդիրն է դիմադրել Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկվող թաքնված ազդեցության ակտիվ միջոցներին»,- ասվում է հայտարարության մեջ: Ակնկալվում է, որ ԱՄՆ Սենատը օրինագիծը կընդունի այս շաբաթ: