Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինի վարկանիշն ընկնում է

Պուտինի վարկանիշն ընկնում է
04.05.2017 | 23:08

«Լևադա» կենտրոնի նոր հարցախույզի համաձայն, եթե Ռուսաստանում առաջիկայում տեղի ունենային նախագահական ընտրություններ, գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կստանար քվեների 48 %-ը: Սա փորձագետները համարում են վարկանիշի էական անկում, 2015 և 2016 թվականների ապրիլին նույն հարցով անցկացված հետազոտման արդյունքների համաձայն, Պուտինի օգտին կքվեարկեր ընտրողների 62 և 53 %-ը:

Վլադիմիր Պուտինը 1999 թվականին նշանակվել է Ռուսաստանի վարչապետ, երկու անգամ ընտրվել է նախագահ, երրորդ անգամ՝ արդեն 6-ամյա ժամկետով ընտրվել է նախագահ: Ենթադրվում է, որ Պուտինը կառաջադրվի նաև 2018-ի նախագահական ընտրություններում, թեպետ Կրեմլն այդ հարցը դեռևս չի մեկնաբանում:

Դիտվել է՝ 630

Մեկնաբանություններ