«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լը Պենի ուղղությամբ ձվեր են նետել Բրետան մեկնելիս: BFMTV հեռուստաալիքի տեսագրությունում երևում է՝ ինչպես են թեկնածուի թիկնապահները զերծ պահում նրան թռչող առարկաներից՝ ձեռքերով ծածկելով գլուխը։
Twitter միկրոբլոգի օգտատերերը տեսագրություն են տեղադրել, որտեղ տեսագրված է Լը Պենի՝ Դոլ դե Բրետան համայնք մուտքը, որտեղ հինգշաբթի օրը նա մի քանի միջոցառում էր ծրագրել։ Ամբոխի միջից ոմանք բղավել են. «Հեռու, ֆաշիստներ»։