Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով հուշագիր են ստորագրել

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Սիրիայի հարցով հուշագիր են ստորագրել
04.05.2017 | 23:22

Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստում հուշագիր են ստորագրել Սիրիայում ապաԷսկալացման գոտիներ ստեղծելու մասին: Փաստաթուղթը ստորագրել են պատվիրակությունների ղեկավարները. Ռուսաստանի կողմից՝ սիրիական կարգավորման խնդրով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը, Թուրքիայի կողմից՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանի կողմից՝ արաբա-աֆրիկյան երկրների գործերով ԱԳ փոխնախարար Հոսեյն Ջաբերի Անսարին:

Սիրիական զինված ընդդիմության պատվիրակության երկու անդամներ ցուցադրաբար լքել են «Աստանա-4» հանդիպման լիագումար նիստը: Զինված ընդդիմության պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալուշը լիագումար նիստին չԷր ժամանել:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ