ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն բանակցությունները փաստաթղթի մասով ավարտված են, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Փաստաթուղթը, կարելի է ասել, արդեն պատրաստ է, շուտով կհրապարակվի, որը կկոչվի կոալիցիոն պայմանագիր»,- ասաց նա։ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն 2017-2022 թվականների համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր։ ԱԺ նախագահի, փոխնախագահների, կառավարության կազմի հարցերը նիստում չեն քննարկվել:
Էդուարդ Շարմազանովը չբացառեց, որ ԱԺ հանձնաժողովների քանակը կկրճատվի։
«Ես տրամաբանական եմ համարում, որ կկրճատվի, 131 պատգամավորի թիվը կրճատվել է, այսօր մենք ունենք 105 պատգամավոր։ Չեմ բացառում, որ 6-րդ գումարման ԱԺ-ում կաշխատի ոչ թե 12, այլ մի քանի հանձնաժողով ավելի քիչ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։