Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան հրաժարական չի տա՝ հայտնում է «Բլումբերգը»։ Չեխիայի վարչապետը փոխարենը մտադիր է հասնել ֆինանսների նախարարի հրաժարականին։
Մայիսի 2-ին Սոբոտկան հայտարարել էր, որ ֆինանսների նախարարի շուրջ ծագած ֆինանսական սկանդալի պատճառով կառավարությունը հրաժարական կտա։