Եթե Թուրքիան որոշի մահապատժի հարցով հանրաքվե անցկացնել, Ավստրիան կարգելի հանրաքվեն իր տարածքում՝ հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը: Ավստրիայում 273 հազար ծագումով թուրք է բնակվում, 120 հազարն ընտրելու իրավունք ունի:
Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զեյբերտը նույնպես հայտարարել էր, որ Գերմանիայի իշխանությունները պատրաստ են բոլոր օրինական քայլերը ձեռնարկել, որ թույլ չտան իրենց երկրում Թուրքիայում մահապատիժ սահմանելու հարցով հանրաքվե։
Ապրիլի 16-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ վարչապետի հետ քննարկելու է մահապատիժը վերականգնելու հարցը: