Ալեն Դելոնը հայտարարել է, որ աշնանը նկարահանվելու է իր վերջին ֆիլմում, որը պատմում է սիրո մասին և վերջնականապես կավարտի իր կարիերան, հայտնում է Parisien-ին: Լեգենդար կինոդերասանը արդեն 81 տարեկան է, 2008-ից չի նկարահանվել կինոյում: «Դա կլինի իմ ամենավերջին ֆիլմը, ինչպես բռնցքամարտիկը, որ չի ցանկանում ավելորդ մարտ մղել, ես էլ չեմ նկարահանվի ավելորդ ֆիլմում»,- հայտարարել է նա:
Դելոնը կցանականար նկարահանվել Սոֆի Մարսոյի հետ, բայց նա այլ նախագիծ ունի, այդ պատճառով վերջին ֆիլմում նա կնկարահանվի Ժյուլիետ Բինոշի հետ: «Ժյուլիետը հիանալի դերասանուհի է, նա ինձ շատ է դուրս գալիս»,- ասել է կնամեծար Ալեն Դելոնը՝ հավելելով, որ ֆիլմը նվիրված է լինելու «իր տարիքի տղամարդու և 50-ամյա կնոջ» սիրո պատմությանը: Ֆիլմի ռեժիսորն է Պատրիս Լեկոնտը: