Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկը չդիմացավ

Երևանում ծնված հնգյակ երեխաներից մեկը չդիմացավ
06.05.2017 | 18:53

«Էրեբունի» բժշկական կենտրոնում այսօր լուսադեմին մահացած երեխան, որն օրերս ծնված հնգյակից մեկն էր, ծայրահեղ անհաս էր, նրա մոտ կային շնչառական խանգարումներ ու ներգանգային արյունազեղում՝ ասել է գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը: «Երեխայի շնչառական խանգարումներն ու ներգանգային արյունազեղումը խոր, ծայրահեղ անհասության հետևանք են: Իսկ ծայրահեղ անհասությունն այն է, որ երբ նորածինները ծնվում են 28 շաբաթական հասակից շուտ, համարվում են ծայրահեղ անհաս, այսինքն՝ նրանք 1 կգ-ից պակաս են»,- բացատրեց նա: Մասնագետի խոսքով՝ ցանկացած երեխա, որը ծնվում է 37 շաբաթականից շուտ, անհաս է համարվում: Այս հնգյակի պարագայում երեխաները շատ անհաս են՝ 600 գրամ, և ոչ թե ուղղակի անհաս:

«Այս անհաս բալիկի թոքերը նորմալ չեն աշխատել, առաջին րոպեներից այդ բալիկները շնչում են արհեստական սարքերի օգնությամբ, ճնշումով օդ են փչում երեխայի թոքերի մեջ, որ նրանք ապրեն: Բայց շատ ֆունկցիաներ կան, որոնց բժիշկները ոչ մի բանով չեն կարող փոխարինել»,- ասաց Պավել Մազմանյանը: Մասնագետի խոսքով, մյուս երեխաները ևս ծայրահեղ անհասություն ունեն, և նրանց էլ նման վտանգ սպառնում է: «Առաջին օրվանից ասվել է, որ բոլորը շատ ծանր վիճակում են, բոլորին էլ վտանգ սպառնում է, նրանք բոլորն էլ արհեստական սարքերի օգնությամբ են շնչում»,- հավելեց նեոնատոլոգը:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ