ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը և ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են սիրիական ճգնաժամն ու անվտանգության գոտիների մասին երեկ ուժի մեջ մտած համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ Աստանայում։
Ըստ համաձայնագրի, Իդլիբում, Հալեպում, Լաթաքիայում և Հոմսում ստեղծվելիք անվտանգության գոտիներում պետք է դադարեցվեն մարտական գործողությունները, այդ թվում՝ օդային հարվածները։