Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթուղթը պատրաստ կլինի նոյեմբերին

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթուղթը պատրաստ կլինի նոյեմբերին
07.05.2017 | 17:33

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության» փաստաթուղթը պատրաստ կլինի նոյեմբերին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովին՝ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին.

«Տեխնիկական տեսանկյունից պայմանագիրը դեռ պետք է վերիֆիկացնել: Մենք անհամբեր կսպասենք նոյեմբերին: Հուսանք, որ պատրաստ կլինի Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ»: Դեսպանն ընդգծեց, որ 2017-ը իրադարձություններով լի տարի է ԵՄ-ՀՀ համագործակցության համար և հավելեց, որ Հայաստանի հետ համագործակցության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան և հիմա կարևորը գործնական քայլերն են:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ