ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարության դեմ նրա ղեկավարման առաջին 100 օրերին ներկայացվել է 134 դատական հայց երկրի դաշնային դատարանում: Այս ցուցանիշը 86-ով շատ է, քան նույն ժամանակահատվածում Թրամփին նախորդած երեք նախագահների դեմ՝ հայտնել է Boston Globe-ն:
Թերթի հաշվարկներով՝ նախագահության 100 օրում Ջորջ Բուշ-կրտսերի դեմ ներկայացվել է 7 դատական հայտ, Բիլ Քլինթոնի դեմ՝ 15, Բարաք Օբամայի դեմ՝ 26 հայց: Դոնալդ Թրամփի դեմ բողոքների 80 տոկոսը վերաբերում է միգրացիոն ռեժիմի կոշտացմանը, բանտարկյալների պայմաններին: Դատական հայցերի թվով առաջատարը Նյու Յորք նահանգն է՝ 23, հաջորդում են Ֆլորիդան՝ 17, Վաշինգտոնը՝ 15 և Կալիֆոռնիան՝ 11: