Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ադրբեջանում մեկուսացնում են անցանկալի զինծառայողներին

Ադրբեջանում մեկուսացնում են անցանկալի զինծառայողներին
08.05.2017 | 00:17

Ադրբեջանում կալանավորվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ, նշված է գլխավոր դատախազության, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ: Ադրբեջանի իշխանությունները նրանց մեղադրում են հայկական հատուկ ծառայությունների հետ իբր համագործակցելու մեջ:


«Մայիսի 3-ին նախապատրաստված նյութերի հիմա վրա քրեական գործ է հարուցվել և քննություն սկսվել նշված գերատեսչությունների քննչական խմբերի ներգրավմամբ: Կալանավորվել է զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ»,- նշված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ