Ընտրյալ նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ամրապնդել Ֆրանսիայի հարաբերությունները Եվրոպայի հետ: Մայիսի 7-ին ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնը ստացել է քվեարկությանը մասնակցած 47 միլիոն ընտրողների քվեների 66,06 տոկոսը՝ դառնալով Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը:
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար և բանկիր Մակրոնի նորաստեղծ En Marche! (Առա՜ջ) կուսակցությունը ևս բարձր վարկանիշ ունի և ակնկալվում է, որ նորընտիր նախագահի կուսակցությունը կարող է հաղթանակ տոնել հունիսի 11-ին և 18-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում: