Թուրքիան պատրաստվում է պատ կառուցել Իրանի հետ պետական սահմանի երկայնքով Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների մուտքը կանխելու համար՝ հաղորդում է «Հյուրիեթը»` վկայակոչելով Թուրքիայի կառավարության բարձրաստիճան անդամներից մեկին, որ չի ցանկացել հրապարակել իր անունը:
«Իրանի տարածքում Քրդական աշխատավորական կուսակցության վեց ճամբարներ են գործում, որոնցում տեղակայված է 800-1000 զինյալ: Նրանք հատում են սահմանը, հարձակումներ իրականացնում Թուրքիայի տարածքում և վերադառնում Իրան»,- «Հյուրիեթին» է փոխանցել թուրք պաշտոնյան: Թերթի տեղեկություններով՝ Իրանում տեղակայված քրդական ջոկատները հիմնականում գործում են Հայաստանին սահմանակից շրջաններում` Արարատ լեռան ստորոտում և Իգդիրում: