Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Իրանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել է Մակրոնի հաղթանակի առթիվ

Իրանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի ժողովրդին շնորհավորել է Մակրոնի հաղթանակի առթիվ
08.05.2017 | 23:55

Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ողջունել է Ֆրանսիայի նախագահի ընտրություններում «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնի տարած հաղթանակը և Ֆրանսիայի ժողովրդին ու կառավարությանը շնորհավորել՝ հայտնել է ISNA գործակալությունը:

«Հուսով եմ՝ Իրանի և Ֆրանսիայի հարաբերություններն ընտրություններից հետո կթևակոխեն նոր դարաշրջան, այն պետք է հիմնված լինի վերջին տարիներին ստեղծված բազայի վրա և համապատասխանի երկու երկրների հնարավորություններին»,- ասել է Քասեմին: «Երկկողմ հարաբերությունների զարգացումը պետք է խարսխվի Իրանի և Ֆրանսիայի ժողովուրդների շահերի վրա»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ