Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Յունկեր. Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են ԵՄ-ին

Յունկեր. Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են ԵՄ-ին
09.05.2017 | 00:09

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է, որ նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնին ընտրելով՝ ֆրանսիացիները կողմ են արտահայտվել Եվրոպական միությանը:

«Շնորհավորում եմ Էմանուել Մակրոնին: Երջանիկ եմ, որ ֆրանսիացիներն ընտրել են եվրոպական ապագան: Միասին հանուն ավելի հզոր ու արդար Եվրոպայի»,- գրել է Յունկերը Twitter-ում: ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ևս շնորհավորել է Մակրոնին:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ