Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բակո Սահակյան. Մայիսյան եռատոնը պատգամ է շարունակել հայրենիքի նվիրյալների կիսատ թողած գործը

Բակո Սահակյան. Մայիսյան եռատոնը պատգամ է շարունակել հայրենիքի նվիրյալների կիսատ թողած գործը
09.05.2017 | 00:11

Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-ամյակի կապակցությամբ մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս և Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության և խիզախության համար պաշտպանության բանակի և ԱԱԾ զինծառայողների, ազատամարտիկների և կամավորների հանձնվել են պետական բարձր պարգևներ: Տարբեր ոլորտներում ակնառու հաջողություններ գրանցած և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են նաև մի խումբ երախտավորներ:
Իր ելույթում նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ մայիսյան Եռատոնը համայն հայության, հայոց անկախ պետականության ամենանվիրական տոներից է, տոն, որ լի է մեծագույն հպարտության ու արժանապատվության զգացումով, տոն, որ խորհրդանշում է մեր ժողովրդի տոկունությունն ու անկոտրում կամքը, հայրենասիրությունն ու անձնվիրությունը, անսպառ լավատեսությունն ու անսասան հավատքը:

«Մայիսյան եռատոնը յուրահատուկ պատգամ է մեր ողջ ժողովրդին, մեզ բոլորիս՝ հիշել հայրենիքի նվիրյալներին, շարունակել նրանց կիսատ թողած գործը, անել հնարավորը մեր անկախ պետականության հետևողական ամրապնդման, զարգացման ու զորացման համար: Դա անվերապահորեն պահանջում է համակարգված, միասնական և քրտնաջան աշխատանք, հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրում»,- ընդգծել է ԱՀ նախագահը: Միջոցառմանը ներկա են եղել Հայ առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ