ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը քաղաքական թրիլեր է համահեղինակում հայտնի գրող Ջեյմս Փաթերսոնի հետ: «Նախագահն անհետացել է» վերնագրով գրքի սյուժեի կենտրոնում նախագահի աշխատանքն է: Բիլ Քլինթոնը պատմել է, որ գիրքը գրելիս իրեն օգնում են Սպիտակ տան կյանքի մասին իր գիտելիքները: ԱՄՆ 1993-2001-ի նախագահը առաջին անգամ է գեղարվեստական գիրք հեղինակում: Նախկինում նա հրապարակել է փաստագրական գրքեր: