Թուրքիայի դատախազները պահանջում են զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամական գործիչ Ֆեթուլլա Գյուլենին դատապարտել 3623 ցմահ ազատազրկման և ևս 2923 տարվա ազատազրկման:
«Հյուրիեթի» փոխանցմամբ՝ Գյուլենը անցնում է 22 քրեական գործով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախկին մերձավոր աջակիցն ապրում է ԱՄՆ-ում և կտրականապես հերքում է մեղադրանքները: Այդուհանդերձ, թուրքական իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան: