Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին թույլ չեն տա մասնակցել հայրենիքում մահապատիժը վերականգնելու հարցով հանրաքվեին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Ադ հարցով քվեարկության թույլտվություն չի տրվի Գերմանիայում թուրքական դեսպանատանն ու հյուպատոսարաններին: Անգելա Մերկելն ընդգծել է, որ Գերմանիան կտրականապես անընդունելի է համարում մահապատիժը: