Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջ աչքը Բարսելոնում վիրահատվել է: Նրա տեսողությունը, բժիշկների խոսքով, մի քանի ամսում կվերականգնվի: Ապրիլի վերջին Մոսկվայում Նավալնիի վրա հերթական հարձակման ժամանակ անհայտ անձինք նրա վրա կանաչ հեղուկ՝ «զելյոնկա» լցրեցին, ընդդիմադիր գործչի աջ աչքը քիմիական այրվածք ստացավ:
Միջադեպից մի քանի օր անց նրան հանձնեցին արտասահմանյան անձնագիրը, որը չէր կարողանում ստանալ վերջին հինգ տարվա ընթացքում: Անձնագիրը ստանալուց հետո, Նավալնին հայտարարեց արտասահման մեկնելու և բուժվելու մտադրության մասին: